Էրիկ տեն Հագ. «Մարկուսը ցանկանում է մնալ, և մենք ցանկանում ենք նրան պահել թիմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։

«Ես հասկանում եմ, որ դա ժամանակ է պահանջում: Բայց ես չեմ քննարկում բուն գործընթացը։ Այս պահին դա ամենակարևորը չէ։

Նա հիանալի է խաղում, իսկ թիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մարկուսը ցանկանում է մնալ, և մենք ցանկանում ենք նրան պահել թիմում, ուստի կարծում եմ, որ մենք լուծում կգտնենք»:

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: 25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: