Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող է փնտրում

Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող է փնտրում: Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Կառլո Անչելոտտիի թիմն այժմ ունի երեք տարբերակ, որոնք հասանելի կլինեն տրանսֆերային շուկայում այս ամառ։

Խոսքը՝ «Յուվենտուսից» Դուշան Վլահովիչի, «Թոթենհեմից»՝ Հարի Քեյնի և Լիսաբոնի «Բենֆիկայից»՝ Գոնսալու Ռամուշի մասին է: Նշվում է, որ բոլոր տրանսֆերներն էլ բավականին թանկ կարժենան։

Մադրիդի «Ռեալն» արդեն աստիճանաբար պատրաստվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին Կարիմ Բենզեմայի հեռանալուն։