«Յուվենտուսի» կիսապաշտպանը կվիրահատվի

Երեկ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչի «Սևիլյայի» դեմ (1:2) հանդիպման ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է «բյանկոներիների» մամուլի ծառայությունը, երիտասարդ ֆուտբոլիստը կվիրահատվի վաղը՝ մայիսի 20-ին։ Դրանից անմիջապես հետո իտալացին կսկսի վերականգնման գործընթացը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Յուվենտուսը» պարտվեց «Սևիլիային»: Եվրագավաթի եզրափակիչում իսպանական ակումբը կխաղա «Ռոմայի» հետ։