«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը խոսել է իր թիմակից Ֆիլ Ջոնսի հեռանալու մասին։
Այսօր՝ մայիսի 19-ին, «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը հայտարարել է պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստի հեռանալու մասին։
«Ես շատ ընդհանուր հիշողություններ ունեմ Ֆիլ Ջոնսի հետ: Մենք նրան կկարոտենք հանդերձարանում։
Նա ստիպված էր հաղթահարել վնասվածքները, բայց նա դեռևս դրական էր տրամադրված»,- Լինդելոֆի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
31-ամյա Ջոնսը «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել 2011 թվականին։
Ընդհանուր առմամբ, անգլիացին «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 229 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։