Ուրբաթ առավոտյան Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։
Հանդիպումը կայացել է Չեմպիոնների Լիգայի պատասխան կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած ցավալի պարտությունից հետո:
Ըստ Marca-ի՝ Պերեսն ու Անչելոտտին հանգիստ վերլուծել են տեղի ունեցածը։ Նախագահը վստահում է իտալացի մարզչին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիմի պլանները՝ ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ։