«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է կիսապաշտպան Գրանիտ Ջական Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելու մասին լուրերը։
«Ջական ակումբում կարևոր կերպար է: Նա լավ ժամանակներ է ապրել «Արսենալում»:
Ակումբի հետ նա դժվարությունների միջով անցավ և շատ բանի հասավ: Ինչ էլ որ լինի, մենք անպայման կքննարկենք նրա ապագայի հարցը, բայց ոչ հիմա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջական համաձայնեցրել է «Բայերի» հետ մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագրի կետերը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ջական «Բայերին» կարժենա 15 միլիոն եվրո.
Այս մրցաշրջանում 30-ամյա շվեյցարացին «Արսենալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։