Այս շաբաթ հայտարարվեց, որ Ռոբերտո Ֆիրմինոն, Ջեյմս Միլները, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Նաբի Կեյտան մրցաշրջանի ավարտից հետո կլքեն «Լիվերպուլը»։
Մրցաշրջանի վերջին տնային հանդիպման նախօրեին Յուրգեն Կլոպը մեկնաբանել է չորս ֆուտբոլիստների հեռանալը.
«Այս խաղը շատ բարդ և զգացմունքային է լինելու: Իմ կարծիքով՝ մենք հրաժեշտ ենք տալիս «Լիվերպուլի» չորս լեգենդներին։ Ես սիրում եմ նրանց:
Բայց այդպիսին է պրոֆեսիոնալ ֆուտբոլը. ոչինչ հավերժ չէ: Երբ մի գլուխ ավարտվում է, սկսվում է հաջորդը: Ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց։ Առանց նրանց ոչինչ չէր լինի»,- ասել է Կլոպը։