ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը, հայտնում է փարիզյան թիմի պաշտոնական կայքը։
Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել «Ռոմայից» 2013 թվականի ամռանը։ Թիմի կազմում 29-ամյա ֆուտբոլիստը 7 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել երկրի գավաթը։
Ապրիլին բրազիլացին իր 400-րդ հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի կազմում։