«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծիք է հայտնել պաշտպան Ուիլյամ Սալիբայի պայմանագրի մասին, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Մենք ցանկանում ենք պահել թիմում մեր լավագույն տաղանդներին, մենք փորձում ենք դա անել: Սա ժամանակ է պահանջում: Բազմաթիվ մարդիկ ներգրավված են բանակցություններում։
Կարծում եմ, որ բոլորի նպատակը նույնն է՝ երկարաձգել պայմանագիրը։ Հուսով եմ, որ մենք շատ շուտով կկարողանանք լուծում գտնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։
Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է մեջքի վնասվածքից: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։