«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Նյուքասլ» բարդացել է բրազիլացու աշխատավարձի պահանջների պատճառով, հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» ծրագրում են ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ Չեմպիոնների Լիգայում հաջող ելույթ ունենալու համար։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել Նեյմարի շրջապատի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Նա այժմ ապաքինվում է կոճի վնասվածքից։