ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել է կիսապաշտպան Մարկո Վերատիի վնասվածքի մասին։
Ֆուտբոլիստը ձախ ծնկի հատվածում ցավեր է զգացել, ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հայտնի չեն։
Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա իտալացին փարիզցիների կազմում անցկացրել է 35 հանդիպում և մեկ գոլային փոխանցում կատարել։