«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի երկու հարձակվողներ Ֆերրան Տորեսին և Անսու Ֆատիին, հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը նույնպես պատրաստ է լսել Ռաֆինյա Դիասի վաճառքի վերաբերյալ առաջարկները։
Ֆուտբոլիստներն իրենք չեն ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն ղեկավարությունը ծրագրում է վաճառել նրանց՝ ավելի կարևոր ֆուտբոլիստների տեղափոխությունը ֆինանսավորելու համար։
Նշենք, որ 20-ամյա Ֆատին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
23-ամյա Ֆերանը անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։