Ջորջիո Կյելինին խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասին, որում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Ինտերին»։

«Գվարդիոլան դեռևս տարված է Չեմպիոնների Լիգայով: «Մանչեսթեր Սիթին» չի կարող այս մրցաշրջանում չհաղթել մրցաշարը, նրանք մեծ ֆավորիտ են։ «Ինտերի» միակ հույսը ճնշումն է:

Մնացած բոլոր առումներով «Սիթին» արմատապես այլ մակարդակի վրա է»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Դանիելե Մարին: