Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ պատրաստվում է աշխատել «Բայերում» առնվազն մինչև իր պայմանագրի ժամկետի լրանալը։
«Ես գոհ եմ թիմում և ակումբում ամեն ինչից: Ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար։ Այո, դա այդպես է»,- պատասխանել է Խաբի Ալոնսոն այն հարցին, թե կմնա Լևերկուզենի «Բայերում» մինչև 2024 թվականը։
Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերում» հանդես է գալիս 2022 թվականի հոկտեմբերից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 41-ամյա իսպանացին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը» կամ «Թոթենհեմը»։