«Միլանը» ցանկանում է գնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ միլանցիները 27-ամյա անգլիացուն որպես առաջնահերթ թիրախ են ընտրել ամառային տրանսֆերային պատուհանում թիմի կենտրոնն ուժեղացնելու համար։

Լոֆտուս-Չիկը «Չելսիի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: