«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի գործակալ՝ Նիկ Հյուոզը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են իր ֆուտբոլիստի ծառայություններով։
«Մի շարք ակումբներ հետաքրքրված են, բայց դեռ բանակցություններ չկան։ Դևիսը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Առայժմ ոչինչ չի հաստատվել»,- գործակալի խոսքերը մեջբերում է TSN-ը։
22-ամյա կանադացին «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։