«Բավարիան» մտադիր չէ ամռանը բաժանվել թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում էր, որ կիսապաշտպանը հետաքրքիր է Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային»:
Ակումբը որոշել է, որ ֆուտբոլիստի դիրքն անձեռնմխելի է, և նա անհասանելի է տեղափոխության համար։ «Բավարիան» մտադիր չէ որևէ բանակցություն վարել ֆուտբոլիստի վերաբերյալ։
28-ամյա գերմանացին մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։ Այս մրցաշրջանում Կիմիխը Բունդեսլիգայի 31 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։