«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՊՍԺ–ի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին:
«Ես հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Մեզ կարևոր խաղ է սպասվում, մտքերը միայն դրամասին են։ Չեմ էլ մտածում հնարավոր եզրափակչի մասին, առավել ևս՝ իմ ապագայի մասին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Record-ը։
Նշենք, որ այսօր «Ռոման» Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչում պատասխան հանդիպումը կանցկացնի Լևերկուզենի «Բայերի» հետ: Առաջին խաղում հռոմեացիները հաղթել են՝ 1-0 հաշվով։