Ալեսանդրո Նեստա. «Վերջապես լուրջ մարդիկ կան ակումբում»

«Միլանի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան կարծում է, որ միլանյան ակումբը վերածնվել է տնօրեն Պաոլո Մալդինիի աշխատանքով։

««Միլանը» նորից սկսեց ճիշտ խաղալ: Վերջապես լուրջ մարդիկ կան ակումբում: Սա Պաոլո Մալդինիի մասին ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա իմ ընկերն է, այլ այն պատճառով, որ նա ճիշտ մարդ է։

Մենք հարգում ենք նրան, նա համարվում էր անվիճելի հեղինակություն, չեմպիոն։ Նա ֆուտբոլը ներսից գիտի, համեստ է, խելացի, գտավ «Միլանի» ճիշտ մարզիչին, և արդյունքներ հասավ»,- Նեստայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։