Իտալական Սերիա Ա-ի 36-րդ տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Էմիլիա-Ռոմանիա շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի, որն այս պահի դրությամբ ինը մարդու կյանք է խլել։
Համապատասխան հրաման է արձակել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան։
«Այսպիսի դժվար պահին իտալական ֆուտբոլն աջակցում է տուժած բնակչությանը և ցավակցում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են հարազատների»,- Գրավինայի խոսքերն է մեջբերում Sportal-ը: