«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչչին հայտարարել է հաջորդ տարի կարիերան ավարտելու մասին։
Փորձառու կենտրոնական պաշտպանի համար 2023/24 մրցաշրջանը վերջինը կլինի։
«Ես կդադարեմ խաղալ հաջորդ տարի, կարծում եմ, որ դրանով իտալական պաշտպանական խաղի դարաշրջանը կավարտվի:
«Հուսով եմ, որ կուռք կդառնամ երիտասարդ պաշտպանների համար, այնպես՝ ինչպես ինձ համար կուռք դարձան Մալդինին ու Նեստան»,- ասել է Լեոնարդո Բոնուչչին: