Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո արժանի է մնալ մադրիդյան ակումբում։
«Անչելոտտին արժանի է շարունակել կարիերան «Ռեալում»: Իր երկրորդ նշանակման ժամանակ նա թիմի հետ նվաճեց բոլոր հնարավոր գավաթները:
Անցած մրցաշրջանն անհավանական էր, բայց այս անգամ մենք պարտվեցինք: Մենք բավականին լավ արդյունքներ ցույց տվեցինք Գավաթում և Չեմպիոնների Լիգայում։
Ուստի ես կասկած չունեմ, որ Անչելոտտին կմնա»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Cope-ը։
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 1։5 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ինտերի» հետ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին։