«Մանչեսթեր Սիթին» պատմական նվաճման է հասել

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» երեկ սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»:

Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, այս հանդիպումը անգլիական ակումբի համար 26-րդ անընդմեջ տնային հանդիպումն էր Չեմպիոնների Լիգայում, որում Խոսեպ Գվարդիոլայի թիմը չպարտվեց։ Ակումբը վերջին անգամ «Էթիհադում» պարտվել է 2018 թվականի սեպտեմբերին «Լիոնին» (1-2) խմբային փուլում։

Միայն «Բարսելոնան» (38 հանդիպում 2013-2020 թվականներին) և Մյունխենի «Բավարիան» (29 հանդիպում 1998-2002 թվականներին) Չեմպիոնների Լիգայում ավելի երկար տնային անպարտելի հանդիպումների շարք ունեն այս մրցաշարում: