Յոզուա Կիմմիխը տվել է իր ֆուտբոլային կուռքի անունը

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ասել է, թե ու է համարում իր ֆուտբոլային կուռքը:

«Ինձ համար օրինակ միշտ եղել է Չավին: Նա երբեք գլխավորը չէր դաշտում, բայց գործում էր սեփական տեսլականով, ու կառուցում խաղը։

Ես Չավիին հանդիպեցի 2019 թվականին Դոհայում մեր ուսումնամարզական հավաքի ժամանակ, և պետք է խոստովանեմ, որ դա մեծ փորձ էր»,- ասել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից և կցանկանար միանալ «Բարսելոնային»:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 45 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։