Էվան Նդիկան մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը 23-ամյա ֆրանսիացուն պայմանագիր է առաջարկել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ամռանը կհեռանա ներկայիս ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»:

2022/23 մրցաշրջանում Նդիկան «Այնտրախտի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։