Ամենահարուստ թիմերից մեկը ցանկանում է գնել Հարի Քեյնին

ՊՍԺ-ի սպորտային խորհրդական Լուիս Կամպոսը վերջերս հանդիպել է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի շրջապատի հետ, հայտնում է Footmercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ Լիոնել Մեսսիի առաջիկա հեռանալու հետ կապված՝ ակումբը դիտարկում է նաև «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տարբերակը, սակայն առաջնայինը «Մանչեսթեր Սիթիից» Բեռնարդու Սիլվայի հետ պայմանագիր կնքելն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» որոշել է հրաժարվել Հարի Քեյնին գնելու մտքից։ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է գնել Հարի Քեյնին։

Քեյնի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։