«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն այլեւս չի ցանկանում խաղալ մյունխենյան թիմում։
Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, 31-ամյա սենեգալցին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Անգլիա, քանի որ միայն անգլիական ակումբները կարող են թույլ տալ նրա աշխատավարձը:
Մանեն Մյունխենի «Բավարիային» է միացել է 2022 թվականի ամռանը՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում նա 36 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։