«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մտադիր է ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, գերմանացի ֆուտբոլիստը կցանկանար միանալ «Բարսելոնային»:
Կիմիխը «Բավարիա» է տեղափոխվել «Շտուտգրատից»՝ 2015 թվականին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 45 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։