Յուլիան Նագելսմանի գործակալ Ֆոլկեր Ստրութը բացատրել է, թե ինչու Նագելսմանը չի գլխավորել «Չելսին»։
««Չելսին» չգլխավորելը ճիշտ որոշում էր։ Այն ներկայումս անհանգիստ ջրերում գտնվող ակումբ է, և նրանց տրանսֆերային քաղաքականությունը, ծախսելով մի քանի հարյուր միլիոն եվրոներ, մեծացրել է սպասելիքները, որոնք պետք է արդարացվեն: Անցումը տեղի կունենար, եթե նա դա ցանկանար»,- Ստրութիի խոսքերը մեջբերում է The Athletic-ը:
Նշենք, որ մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։