«Արսենալը» ցանկանում ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո, իսկ Ռայսին առաջարկել շաբաթական 345 հազար եվրո աշխատավարձ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին, եթե Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբից 140 միլիոն եվրոյի առաջարկ ստանան։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։