«Բարսելոնան» մեղադրվում է հաշվեկշիռը կեղծելու մեջ` կորուստները նվազեցնելու նպատակով

Իսպանիայի տնտեսական հանցագործությունների դատարանը հետաքննում է «Բարսելոնայի» և «Վալենսիայի» տրանսֆերները, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հետաքննությունը սկսվել է դարպասապահ Նետոյի՝ «Վալենսիայից» «Բարսելոնա» 26 միլիոն եվրոյով և հակառակ ուղղությամբ՝ 35 միլիոնով Յասպեր Սիլեսենի տեղափոխության պատճառով։

«Վալենսիայի» նախկին փոխնախագահ Միգել Սորիոն հայտնել է, որ նման գործողությունը, որը նախատեսված է ոչ թե որպես փոխանակում, այլ որպես առանձին փոխանցումներ, ուղղված է երկու ակումբների հաշվեկշիռը կեղծելուն, և դա արվել է նրանց կորուստները նվազեցնելու համար։

Նախկինում կատալոնացիներն արդեն հայտնվել էին նմանատիպ իրավիճակում, երբ ակումբը բրազիլացի Արթուրին 76 միլիոն եվրոյով վաճառեց «Յուվենտուսին», իսկ դրա դիմաց 60 միլիոն եվրոյով ձեռք բերեց Միրալեմ Պյանիչին։

Ենթադրվում է, որ նման փոխանակումներն օգնեցին ակումբներին ավելացնել մրցաշրջանի եկամուտը, քանի որ տրանսֆերային հասույթի գումարը տեղավորվում է վերջին հաշվետու տարում, իսկ տրանսֆերային ծախսերը կարող են բաժանվել հաջորդ մի քանի տարիների: