«Չելսիի» կիսապաշտպան Հայ Հավերցը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 50 միլիոն եվրո առաջարկել լոնդոնյան ակումբի ղեկավարությանը:
Նշվում է, որ «Չելսին» իր հերթին պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: