«Բավարիան» չի ցանկանում գնել Ժոաու Կանսելուին

«Բավարիան» դժվար թե մշտական հիմունքներով գնի «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» պատրաստ չէ պորտուգալացու համար վճարել 70 միլիոն եվրո, որը նախատեսված է որպես գնման տարբերակ «Մանչեսթեր Սիթիի» հետ համաձայնագրում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա պաշտպանին ցանկանում են գնել նաև «Բարսելոնան» և «Արսենալը»։

Այս մրցաշրջանում Կանսելուն «Բավարիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։