«Միլանի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը հաջողությամբ ենթարկվել է ծնկի վիրահատության, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
25-ամյա կիսապաշտպանի վերականգնումը կտևի առնվազն վեց ամիս։
Բենասերը ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ առաջին խաղի առաջին խաղակեսում: Բենասերը ստիպված է եղել լքել խաղադաշտը 18-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Բենասերը «Միլանի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։