«Բարսելոնան» ցանկանում է ամռանը գնել 7 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նվազագույնը 7 ֆուտբոլիստի, հայտնում է Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ այս իրավիճակում շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք առաջնությունը կհաստատի կատալոնական ակումբի պլանը, որը կքննարկվի մայիսի 19-ին։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է փոխարինել թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, ով ամռանը կհեռանա թիմից, ձեռք բերելու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։

Նշվում է նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանի հնարավոր տրանսֆերի մասին։ «Բարսելոնայի» գլխավոր և առաջնահերթ նպատակը մնում է 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը։

Նշենք, որ մայիսի 14-ին «Բարսելոնան» պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ակումբի հետ մարզչի կարգավիճակով առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։