Սոֆյան Ամրաբատը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է ITASportPress-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 25 միլիոն եվրոյի դիմաց։ Կատալոնական թիմը շատ է հետաքրքրված կիսապաշտպանով, ով կարող է փոխարինել Սերխիո Բուսկետսին։

Մարոկկացին իտալական թիմում հանդես է գալիս 2020 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: