Լևերկուզենի «Բայերը» սոցցանցերում հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի հետ։
27-ամյա իսպանացին չորս տարվա պայմանագիր է կնքել «դեղագործների» հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը նա կանցկացնի «Բենֆիկայում», որից հետո կմիանա Լևերկուզենի «Բայերին»։
Կատրած 8 գոլային փոխանցումով Գրիմալդոն Պորտուգալիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի լավագույն ասիստենտն է։