Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Կրեմոնեզեի» հետ խաղում (2:0)։

30-ամյա ֆրանսիացին կաղացել է և չի կարողացել շարունակել հանդիպումը։ 24-րդ րոպեին նրան փոխարինեց Արկադիուշ Միլիկը։ Պոգբան արցունքներով լքել է խաղադաշտը՝ վերնաշապիկը երեսից քաշելով։

Նշվում է, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա հանդես գալ:

Նշենք, որ Պոգբան առողջական խնդիրների պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Իտալիայի առաջնությունում նա անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։