ՊՍԺ–ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի երկրպագուների արձագանքի մասին հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ Լիգա 1-ի 35-րդ տուրի՝ «Այաչոյի» դեմ խաղում(5:0):
«Սուլոց սկսվեց, բայց շատ արագ մարզադաշտի մեծ մասը լռեցրեց նրանց՝ աջակցելու Մեսսիին: Լեոն մնաց կենտրոնացած՝ խաղն ակտիվացնելու և պահեր ստեղծելու ցանկությամբ։
Մեսսին ընտելացել է դրան, քանի որ իր կարիերայում հայտնվել է բարդ իրավիճակներում»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:
Նշենք, որ խաղի մեկնարկից առաջ մարզադաշտի հաղորդավարը հրապարակել է կազմերը, որտեղ ՊՍԺ–ի երկրպագուները սկսել են սուլել արգենտինացու անունը հնչելուց հետո։