Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ թիմի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «ՄանչեսթերՍիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։
«Նա հոգնած էր, և ես թույլ տվեցի հանգստանալ, որպեսզի մինչև չորեքշաբթի նա թարմ լինի: Նա խաղալու է։ Չգիտեմ քանի րոպե, բայց նա կխաղա»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը կկայանա մայիսի՝ 17-ին: