«Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, ով 2017 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», Ֆրանսիայի առաջնությունը համեմատել է Անգլիայի առաջնության հետ։
«Ինձ համար ավելի դժվար էր խաղալ Ֆրանսիայում, քան Անգլիայում: Լիգա 1-ում ֆիզիկապես ավելի պահանջկոտ ֆուտբոլ կա։
Միգուցե դա նրանից է, որ «Մանչեսթեր Սիթիում» մենք ավելի շատ գնդակ ենք տիրում: Բայց սկզբում ինձ համար հեշտ չէր, ես ստիպված էի վարժվել դրան»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Նշենք, որ 2017 թվականից Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 301 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։