Ժիլբերտո Սիլվա. «Ցանկանում եմ Նեյմարին տեսնել «Արսենալում»»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտո Սիլվան խոսել է Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին։

«Նեյմարի վերջին շաբաթները Փարիզում շատ տարօրինակ էին: Ես ճիշտ չեմ համարում, որ երկրպագուները նրա տուն գան բողոքի ակցիայի: Կցանկանայի Նեյմարին տեսնել «Արսենալում»: Ինձ շատ է դուր գալիս նա որպես ֆուտբոլիստ»,- ասել է Ժիլբերտոն Daily Cannon-ին։

Նշենք, որ Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։