«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Transfer News Live-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պորտուգալացուն ձեռք բերելու փորձ կանեն հաջորդ ամառ։ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել իր պաշտպանին 70 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է պահել պորտուգալացուն։