«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասել է ծունկը Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Խետաֆեի» (1:0) հետ խաղում։
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել խաղի 83-րդ րոպեին պաշտպան Խուան Իգլեսիասի հետ բախման արդյունքում: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն:։
Մայիսի 17-ին Մադրիդի «Ռեալը» կանցկացնի Չեմպիոնների Լիգայի պատասխան կիսաեզրափակիչ հանդիպումը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Կամավինգան ընթացիկ մրցաշրջանում հարազատ ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։