«Չելսիի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն այս մրցաշրջանում կարող է այլեւս խաղադաշտ դուրս չգալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։

«Երեկվա մարզման ժամանակ Կանտեն վնասվածք է ստացել։ Նրա մոտ ցավեր են առաջացել աճուկի շրջանում։

Նախնական կանխատեսումների համաձայն՝ նա բաց կթողնի մի քանի շաբաթ։ Բոլորը հասկանում են, թե դա ինչ է նշանակում»,- ասել է մարզիչը:

Այս մրցաշրջանում 32-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը հաճախ է  վնասվածքներ ստանում։

Վնասվածքների պատճառով Կանտեն Պրեմիեր լիգայի միայն յոթ հանդիպման է մասնակցել, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում և ստացել մեկ դեղին քարտ։