«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆուտբոլիստին

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ ներկայումս կողմերը բանակցություններ են վարում և մոտ են հաջող ավարտին։ Պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականը։

Աղբյուրի համաձայն՝ այժմ Ջեկոն վաստակում է 5,5 միլիոն եվրո + 1 միլիոն որպես բոնուս։ Նոր պայմանագրով բոսնիացին կստանա 4 մլն + 1 մլն բոնուս։