Բունդեսլիգան հրապարակել է ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Երկրպագուների կողմից ընտրված թիմում 4 ֆուտբոլիստներ ներկայացնում են Դորտմունդի «Բորուսիան», 3-ը՝ «Բավարիան», 2-ը՝ «Բայերը» և մեկական՝ «Վերդերն» ու «Այնտրախտը»:

Դարպասապահ՝ Գրեգոր Կոբել («Բորուսիա» Դորտմունդ):

Պաշտպաններ՝ Ալֆոնսո Դեյվիս («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դորտմունդ), Մատեյս Դե Լիխտ («Բավարիա»), Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»)։

Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա» Դորտմունդ), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա» Դորտմունդ)։

Հարձակվողներ՝ Ռանդալ Կոլո-Մուանի («Այնտրախտ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Վերդեր»), Մուսա Դիաբի («Բայեր»)։