Լոնդոնյան գրանդը ցանկանում է գնել Էմիլիանո Մարտինեսին

«Չելսին» հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով։

Լոնդոնյան ակումբը փնտրում է նոր դարպասապահ՝ Կեպա Արիզաբալագան և Էդուարդ Մենդին կվաճառվեն այս ամառ:

Երեք տարի առաջ «Ասթոն Վիլլան» 17 միլիոն ֆունտ է ծախսել «Արսենալից» Մարտինեսին գնելու համար:

Այս ամառ «Թոթենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես նոր դարպասապահներ են փնտրելու, ուստի Մարտինեսի թեկնածությունը պահանջված կլինի։