«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանի մեծ երկրպագուն է, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ մասնագետն ամռանը կանաչ լույս է տվել ակումբին՝ 21-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն հաղորդվում է, որ նա ձգտում է տեղափոխվել այս մրցաշրջանի ավարտին:
Այս մրցաշրջանում Օնանան թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։