«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա լոնդոնյան ակումբ, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա բելգիացին կմասնակցի լոնդոնցիների նախա մրցաշրջանային հավաքին, ինչպես նաև բանակցություններ կվարի հնարավոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ ակումբում ապագայի շուրջ։
Նշենք, որ Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլիև 5 գոլային փոխանցման հեղինակ: